Հեմիլտոն. Չեմ ցանկանում պարզապես լավ ավտոարշավորդ լինել
Նմանատիպ
«Մերսեդեսի» ավրտոարշավորդ Լուիս Հեմիլտոնը հույս ունի, որ գերմանական ակումբի հետ կկարողանա փառքի հասնել: Իր վերջին հարցազրույցներից մեկում Հեմիլտոնն ասել է.
-Բոլոր ավտոարշավորդներն էլ ցանկանում են լինել առաջինը: Կարճ ժամանակով եղել եմ առաջինը, հիմա այդ դերում Սեբաստիանն է: Բայց ես ավելին եմ ուզում: Միխայել Շումախերին մեծ ավոտոարշավորդ են համարում, ինչպես նաև Սեբաստիանին, Ֆերնանդո Ալոնսոյին: Եվ ես էլ չեմ ցանկանում լինել պարզապես լավ ավտոարշավորդներից մեկը, ես նույնպես ցանկանում եմ` ինձ մեծ համարեն: Այժմ դրա համար իդեալական ժամանակն է. 28 տարեկան եմ: Երբ մտածում եմ այս մասին, հասկանում եմ, որ դեռ բավականին ժամանակ ունեմ ամենը հասցնելու համար:
Ես ունեմ ժամանակ և ես գիտեմ` ինչ է անհրաժեշտ մեծ ավտորաշավորդ դառնալու համար, իսկ տեղափոխությունը «Մերսեդես» ինձ համար մեկ քայլ առաջընթաց էր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում