Նադալ. Ամենացավալին Օլիմպիադային չմասնակցելն էր
10/03/2013 14:26
Նմանատիպ
Իսպանացի թենիսիստը շատ է ցավում, որ վնասվածքի պատճառով չի կարողացաել մասնակցել Լոնդոնի Օլիմպիական խաղերին:
«Ինձ համար ամենացավալին Օլիմպիադային չմասնակցելն էր: Սակայն երբ ես որոշում կայացրի, այլ տարբերակ չկար: Դա հեշտ չէր:
Ես չկարողացա դառնալ Իսպանիայի հավաքականի դրոշակակիրը Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ. շատ տխուր էր, չէ՞ որ նման հնարավորություն ամեն անգամ չի տրվում: Գուցե նաև կյանքում մեկ անգամ, և ես այն բաց թողեցի: Սակայն ես շարունակում եմ լինել լավատես և տքնաջան աշխատել»,-ասել է Նադալը EFE-ի հետ զրույցում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում