Ձանետին իր 600-րդ հանդիպումը կանցկացնի Ա սերիայում
10/03/2013 15:08
Նմանատիպ
«Ինտերի» ավագ Խավիեր Ձանետիի համար «Բոլոնիայի» հետ առաջիկա հանդիպումն Ա սերիայում 600-րդը կլինի: Առաջին անգամ Ձանետին միլանյան ակումբի կազմում խաղացել է 1995 թվականի օգոստոսի 27-ին` «Վիչենցայի» դեմ խաղում: Դրանից առաջ ֆւոտբոլիստը հանդես է եկել արգենտինական «Տալիերես» և «Բանֆլիդ» թիմերում:
Իր հոբելյանական խաղի կապացությամբ Ձանետին ասել է.
«Շատ հպարտ եմ լինել «Ինտերի» ընտանիքի մի մասնիկը: Ակումբն ունի 105 տարվա պատմություն և այն պետք է անսահման սիրել` անկախ իրավիճակից»:
Հավելենք, որ օգոստոսին Խավիեր Ձանետին կտոնի ծննդյան 40-ամյակը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում