«Կրասնոդարի» նախագահ. Չգիտեմ` ինչ խնդրեմ «Սպարտակի» երկրպագուներին Յուրայի համար
10/03/2013 15:47
Նմանատիպ
«Կրասնոդարի» նախագահ և սեփականատեր Սերգեյ Գալիցկիյը մեկնաբանել է Յուրա Մովսիսյանի խաղը «Սպարտակի» կազմում: Հիշեցնենք, որ «Կրասնոդարից» «Սպարտակ» տեղափոխված հայ ֆուտբոլիստը առաջին իսկ պաշտոնական խաղում հեթ-տրիկ ձևակերպեց և ապահովեց իր թիմի հաղթանակը: Խաղից հետո «Կրասնոդարի» նախագահը twitter-ի իր էջում գրել է.
«Անգամ չգիտեմ` ինչ խնդրեմ «Սպարտակի» երկրպագուներին Յուրայի համար: Հույս ունեմ, կոռեկտ կերկպագեն, երբ մեզ մոտ գան: Իսկ Յուրան հիասքանչ Է.. Ուրախ ենք նրա համար»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում