Պացցինին չի խաղա «Բարսելոնայի» հետ

Պացցինին չի խաղա «Բարսելոնայի» հետ

Իտալական «Միլանը» հաստատեց, որ թիմի հարձակվող իտալացի Ջամպաոլո Պացցինին չի մասնակցի «Բարսելոնայի» դեմ պատասխան խաղին:

Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել «Ջենոայի» հետ խաղում և 25-րդ րոպեին խնդրել էր փոխարինել իրեն: «Միլանի» պաշտոնական կայքը հայտնում է, որ Պացցինիի մոտ փոքրիկ վնասվածք կա, որը նրան կխանգարի մասնակցել Չեմպիոնների Լիգայի հերթական հանդիպմանը: Հնարավոր է, որ հարձակվողը բաց թողնի մի քանի շաբաթ ևս:

Հիշեցնենք, որ Մարիո Բալոտելին չի կարող «Միլանի» կազմում մասնակցել Չեմպիոնների Լիգայի խաղերին, քանի որ հայտավորված է եղել «Մանչեսթեր Սիթիի» կազմում: Նաև հարցականի տակ է «ռոսոներիների» ֆուտբոլիստներ Ֆիլիպ Մեքսեսի և Կեվին Պրինս-Բոատենգի մասնակցությունը կատալոնական թիմի հետ խաղում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում