Սոնգը ցանկանում է վերադառնալ «Արսենալ»

Սոնգը ցանկանում է  վերադառնալ «Արսենալ»

Ինչպես հաղորդում է Daily Star, «Բարսելոնայի» կիսապաշտպան Ալեքս Սոնգը ցանկանում է վերադառնալ իր նախկին թիմ` Լոնդոնի «Արսենալ»: 

Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը տեղափոխվեց կատալոնական ակումբ նախորդ տարվա ամռանը` 15 մլն ֆունտի դիմաց: Սակայն Սոնգն այդպես էլ չկարողացավ նոր թիմի մեկնարկային կազմում մշտական տեղ ունենալ:

Նշված սղբյուրը գրում է նաև` Սոնգի վերադարձն Արսեն Վենգերի համար այնքան էլ ցանկալի չէ: Հավելենք` այս մրցաշրջանում Սոնգը մասնակցել է «Բարսայի» 23 հանդիպման և դարձել ընդամենը մեկ գոլի հեղինակ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում