Հնարավոր է` Վալդեսը կարիերան շարունակի Անգլիայում

Հնարավոր է` Վալդեսը կարիերան շարունակի Անգլիայում

Կատալոնական El Mundo Deportivo պարբերականը հաղորդում է, որ «Բարսելոնայի» դարպասապահ Վիկտոր Վալդեսի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալը»:

Հիշեցնենք` 31-ամյա  դարպասապահի ներկայիս պայմանագիրը կատալոնական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2014 թվականը, իսկ Վալդեսը հրաժարվել է երկարաձգել այն: El Mundo Deportivo-ն գրում է նաև, որ «զինագործների» ղեկավարությունը Վիկտոր Վալդեսի համար պատրաստ է վճարել 10 մլն եվրո:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում