«Ռեալը» հաղթեց Ռոնալդուի դուբլի շնորհիվ (տեսանյութ)

«Ռեալը» հաղթեց Ռոնալդուի դուբլի շնորհիվ (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 27-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 1:2 հաշվով առավելության հասավ մրցաշարային աղյուսակի նախավերջին` 19-րդ հորիզոնականում ընթացող «Սելտայի» նկատմամբ:

Հանդիպման հաշիվը 61-րդ րոպեին բացեց Կրիշտիանու Ռոնալդուն, սակայն երկու րոպե անց Ասպասը խփեց իր թիմի պատասխան գնդակը: «Արքայական» ակումբի համար հաղթական դարձավ 72-րդ րոպեն, երբ Ռոնալդուն խփեց իր երկրորդ գոլն` անվրեպ իրացնելով  «Սելտայի» դարպասին նշանակված 11 մետրանոց հարվածը:

«Սելատ»-«Ռեալ»` 1:2

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում