Ի՞նչ մեքենաներ են վարում Ռոնալդուն, Մեսսին, Բեքհեմը, Իբրահիմովիչը և Հեմիլտոնը

Ի՞նչ մեքենաներ են վարում Ռոնալդուն, Մեսսին, Բեքհեմը, Իբրահիմովիչը և Հեմիլտոնը

Մարզիկ-մարզուհիներն ունեն ճանաչում, ֆոտոսեսիաների հրավերներ, գովազդային պայմանագրեր, երկրպագուներ և, իհարկե, մեքենաներ: Հետաքրքրիր է՝ ի՞նչ փոխադրամիջոցներով են երթևեկում նրանք:

Կրիշտիանո Ռոնալդուի 11 մեքենաները

Այս ֆուբոլիստը շաբաթական աշխատելով 100.000 եվրոյից ոչ պակաս, գիտի, թե ինչպես պետք է ծախսել դրանք:

11.Mercedes Benz C-Class Coupe. 129 ձիաուժ հզորությամբ այս մեքենան Ռոնալդուի ամենասովորական մեքենան է եղել :

10.BMW M6. Այս լավ, բայց ընդհանուր ֆոնի վրա սովորական երևացող մեքենայով Ռոնալդուն 2008 թվականին շրջում էր էր Մանչեսթերում

9. Porsche Cayenne Turbo S. Մաքսիմալ արագությունը կազմում է 270 կմ/ժ

8. Aston Martin DB9 .Այս մեքենան Ռոնալդուն գնել է Մանչեսթեր Յունայթեդում խաղալու ժամանակ, վճարելով ընդամենը 130.000 ֆունտ սթերլինգ:

7. Porsche 911 cabriolet. Ռոնալդուն, վարելով այս ավտոմեքենան զգում էր, թե ինչպես է Մանչեսթերի քամին 286 կմ/ժ արագությամբ «հարվածում» իր դեմքին և վայելում 349 ձիաուժը:

6. Audi RS 5.Audi ընկերության և Real Madrid-ի համագործակցությունը հանգեցրեց նրան, որ Ռոնալդուն գնեց RS 5 մոդելը` վճարելով դրա համար չնչին 230.000 դոլլար:

5.Maserati GranCabrio. 150.000 դոլլար,

4 .Bentley Continental CTS. Ասում են, որ Ռոնալդուն 567 ձիաուժ հզորությամբ և 319 կմ/ժ արագություն ունեցող այս մեքենայից չի բաժանվում 2007 թվականից:

3. Ferrari 599 GTB Fiorano. 620 ձիաուժ հզորությամբ այս մեքենան, որի մաքսիմալ արագությունը կազմում է 330 կմ/ժ, Ռոնալդուն գնել էր 180.000 ֆունտ սթերլինգով,

2. Bugatti Veyron. 830,000 ֆունտ սթերլինգով:

1. Lamborghini Aventador LP700-4.Ռոնալդուն իր ծննդյան 27-ամյակին ինքն իրեն նվիրեց ևս մեկ սուպերմեքենա Lamborghini Aventador LP700-4 :

Լիոնել Մեսսիի 6 ավտոմեքենաները

6.MINI Cabriolet. Այս ավտոմեքենան ունի 184 ձիաուժ հզորություն: Մաքսիմալ արագությունը կազմում է 225 կմ/ժ: Նրա միջին գինը 30,000 դոլլար է:

5. Ferrari Spider. Այս մեքենան ունի 538 ձիաուժ հզորություն, իսկ մաքսիմալ արագությունը կազմում է 311 կմ/ժ: Միջին գինը կազմում է 160,000 դոլլար

4.Audi Q7. միջին գինը՝ 110,000 դոլլար:

3. Dodge Charger SRT 8. Ունի բավական ագրեսիվ և սպորտային տեսք: 365 կմ/ժ արագությանը կարողանում է հասնել շնորհիվ 432 ձիաուժ հզորության շարժիչի: Իսկ միջին գինը կազմում է 75.000 դոլլար

2.Lexus IS. Ավտոմեքեայի մաքսիմալ արագությունը կազմում է 225 կմ/ժ: Շարժիչի հզորությունը՝ 252 ձիաուժ: Միջին գինը՝ 90,000 դոլլար

1.Maserati 2009 model. Իսկական չեմպիոնին վայել ավտոմեքենա, որը 0-100 կմ/ժ արագությանը հասնում է 5,4 վայրկյանում և զարգացնում է 283 կմ/ժ արագություն` շնորհիվ 440 ձիաուժ հզորության շարժիչի: Նրա միջին գինը կազմում է 200,000 դոլլար:

Դեվիդ Բեքհեմն ու իր մեքենաները

Սկզբնական շրջանում Դեվիդը այնքան էր տարված և հիացած Վիկտորիայիվ, (իր այժմյան կնոջով), որ ավտոմեքենաների համարանիշների տառերի տեղը գրված էր լինում DVB (Devid, Viktoria, Beckham):
Երիտասարդ Բեքսի սիրած ավտոմեքենան եղել է Porsche Carrera-ն:
Porsche-ին հաջորդեց 485 ձիաուժ հզորություն ունեցող Ferrari 550 Maranello: Անգլիայում ապրող Բեքհեմը չեր կարող չունենալ անգլիական արմատներ ունեցող ավտոմեքենա: Այդ մեքենան Bentley Arnage-ն էր, իսկ սև Ferrari-ին, որով երթևեկում էր Բեքհեմը «Մանչեսթեր Յունայթեդ»-ում ելույթ ունենալու վերջին տարիներին:
Տեղափոխվելով ԱՄՆ` Բեքհեմը ձեռք բերեց թյունինգապատ Rolls-Royse Phantom: ԱՄՆ-ում Բեքհեմը նաև հավատարիմ մնաց Bentley-ին, բայց այս անգամ  գնեց ավելի սպորտային մոդել` Bentley GT Continental: Բացի այդ կալիֆորնիական անապատներով անցնելու համար Բեքհեմին հարկավոր էր ավելի բարձր մեքենա և նա որոշեց ձեռք բերել էքստրեմալ JEEP Wrangler: Բեքհեմի անգլիական Beckingham Palace առանձնատան ավտոտնակում կան նաև այնպիսի սուպերմեքենաներ, ինչպիսիք են Lamborghini Gallardo, Range Rover, BMW 645 և 3 Harley-Davidson մոտոցիկլներ:

Զլատան Իբրաիմովիչի ավտոտնակում իր տեղն է ունեցել VolvoC30 T5 RDesign-ը`230 ձիաուժով:
2002 թվականին Զլատանը հասարակությանը ներկայացրեց 651 ձիաուժ ունեցող Ferrari Enzo-ն: Հաջորդը Maserati GranTurismo Mc Stradale-ն էր, որը նա գնեց Միլանին հաղթելուց հետո: Իբրաիմովիչի ավտոտնակում են հայտնվել նաև Porsche Cayenne Turbo и Porsche Carrera GT մոդելների մեքենաներ: Ֆուտբոլիստի վերջին ընտրությունը կանգ առավ Lamborghini Gallardo LP560-4-ի վրա: Մեքենայի 5.2 լիտրանոց շարժիչը 542-570 ձիաուժ ունի:

Մինչև Ֆորմուլա –ում հայտնվելը Մերսեդեսը Լուիսի Հեմիլտոնին ներկայացրեց Smart մոդելի սովորական մեքենա, որը հետագայում մարզիկի ձեռքով դարձավ Porsche 911 Carrera 4S-ի նման հզոր մեքենա: 2007-ին Հեմիլտոնը նախընտրեց Mercedes-Benz SLR McLaren 722 Edition,ապա՝ Mercedes-Benz CLK 63 AMG Black Series՝ 481 ձիաուժով: Հեմիլտոնի ավտոտնակում տեղ են գտել նաև SL.կարգի մեքենաներ, ինչպես Mercedes-Benz SL 55 AMG, Mercedes-Benz SL 65 AMG:Այս մեքենաներին հաջորդեց Mclaren MP4-12C-ը: Մարզիկի ձեռք բերած Pagani Zonda 760 LH-ն ուներ յուրահատուկ գույն.այն մանուշակագույն էր: Իսկ վերջին մեքենան նրա մանկության երազանք McLaren F1 LM-ն էր :

 

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում