Բենիտես. Այսօրվա խաղում «Չելսին» արժանի էր հաղթանակի

Բենիտես. Այսօրվա խաղում «Չելսին» արժանի էր հաղթանակի

«Ազնվականների» գլխավոր մարզիչը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդ»-«Չելսի» գավաթային հանդիպումից (2:2):

«Կարծում եմ` այսօր այս խաղում մենք հաղթանակի էինք արժանի: Երկրորդ խաղակեսում ամբողջովին վերահսկում էինք դրությունը, ստեղծեցինք բազում գոլային պահեր: Մատան ինձ ասաց, որ խաղավարտին Դե Խեան հիանալի սեյվ կատարեց. մեր բախտը չբերեց:

Առաջին հերթին մենք պետք է մտածենք պատասխան խաղի մասին, իսկ հետո «Մանչեսթեր Սիթիի»: Մեզ շատ բարդ պատասխան խաղ է սպասվում»,-մարզչի խոսքերը մեջբերել է BBC-ին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում