Ֆերգյուսոն. Մեր բախտը բերել է` դեռ մասնակցում ենք Անգլիայի գավաթին

Ֆերգյուսոն. Մեր բախտը բերել է` դեռ մասնակցում ենք Անգլիայի գավաթին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը «Չելսիի» հետ խաղից հետո նշել է, որ իր թիմի բախտը բերել է.

-Մեր բախտը բերել է, որ մենք դեռ մասնակցում ենք Անգլիայի գավաթի խաղարկությանը: «Չելսին» նկատելիորեն գերազանցում էր մեզ երկրորդ խաղակեսում: Այնուամենայնիվ, ես չեմ ցանկանում վատ գնահատել իմ խաղացողների խաղը, քանի որ նրանք Չեմպիոնների լիգայի շրջանակներում դժվարին խաղ ունեցան «Ռեալ Մադրիդի» հետ:

Էվրան, Ռաֆայելը և մեր կենտրոնական կիսապաշտպանները շատ էին հոգնել: Մեր թիմը հաճախ գնդակ էր կորցնում, ինչի պատճառով մենք անընդհատ պաշտպանվում էինք,-ասել է ֆերգյուսոնը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում