Տորրեսը չի ցանկանում տեղափոխվել «Անժի»

Տորրեսը չի ցանկանում տեղափոխվել «Անժի»

Մախաչկալայի «Անժին» շարունակում է հետաքրքրություն ցուցաբերել «Չելսիի» հարձակվող Ֆերնանդո Տորրեսի տրանսֆերի նկատմամբ: Նշենք, որ լոնդոնյան ակումբի ղեկավարությունը դեմ չէ վաճառել իսպանացի ֆուտբոլիստին, ով «Լիվերպուլից» տեղափոխությունից հետո այդպես չկարողացավ լիովին ցուցադրել իր որակները:

«Ազնվականները» մտադիր են վաճառել Տորրեսին 28 մլն եվրոյի դիմաց, սակայն անձամբ ֆուտբոլիստը ցանկություն է հայտնել վերադառնալու Իսպանիա և ոչ թե խաղալու Ռուսաստանի առաջնությունում:

Այս մասին հաղորդում է Express.co.uk-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում