Գիտեի՞ք որ սպորտում…
Նմանատիպ
Ձեզ ենք ներկայացնում հետաքրքիր փաստեր մարզաշխարհում տեղի ունեցած իրադարձությունների և որոշումների վերաբերյալ:
1-Բռնցքամարտը պաշտոնապես դասվել է սպորտաձևերի շարքին 1900 թվականին:
2-Բրազիլիան միակ երկիրն է, որ մասնակցել է ֆուտբոլի աշխարհի բոլոր առաջնություններին:
3-1958 թվականին Ջեյ Ֆոստերը դարձավ Յամայկայի սեղանի թենիսի առաջնության չեմպիոն. Այդ ժամանակ նա ընդամենը 8 տարեկան էր:
4-1963 թվականի հունիսին Մեծ Բրիտանիայում թենիսիստ Մայք Սանգստերի հարվածից հետո թենիսի գնդակը թռչել է 248կմ/ժ արագությամբ:
5-Դարպասապահների համար գլխացավանք համարվող 11 մետրանոց հարվածը առաջին անգամ կիրառվել է Հյուսիսային Իռլանդիայում 1890 թվականին:
6-Ամենատարեց մարդն, ով Օլիմպիական խաղերում մեդալ է նվաճել, եղել է Օսկար Սվանը: 1920 թվականին’ 72 տարեկան հասակում, հրաձգության մրցույթում նա նվաճել է արծաթե մեդալ:
7- Detroit Free Press-ի հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ պրոֆեսիոնալ հոկեյիստների 68 տոկոսը սառույցի վրա կոտրել է գոնե մեկ ատամը:
8-Անգլիայի «Ուեմբլի» մարզադաշտը կառուցվել է միայն խաղերի և մարզումների համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում