Լամ. «Բավարիայի» ֆուտբոլիստները չեն թուլացնի իրենց խաղը

Լամ. «Բավարիայի» ֆուտբոլիստները չեն թուլացնի իրենց խաղը

«Բավարիայի» պաշտպան Ֆիլիպ Լամը հայտարարել է, որ թիմը պատրաստ է հոգենբանորեն դիմակայել Բունդեսլիգայում ստեղծված իրավիճակին: Մյունխենյան ակումբն արդեն 20 միավորով առաջ է անցել երկրորդ հորիզոնականում ընթացող Դորտմունդի «Բորուսիայից» և նրանց չեմպիոնությունը կասկած չի հարուցում: Այս առիթով Լամն ասել է.

«Ես երբեք չեմ մտածում, թե մեր թիմը կարող է թուլացնել իր խաղը: Այս մրցաշրջանի ընթացքում մենք երբեք մեզ նման բան թույլ չենք տվել: Հաղթել ենք երկրորդ շրջանի բոլոր խաղերում, և դա թիմի մարտական ոգու ապացույցն է: Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան «Բավարիա»-«Արսենալ» հանդիպմանը դա կրկին կերևա»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում