Կլոպը դժգոհ է Հումելսից
11/03/2013 10:45
Նմանատիպ
Գերմանական մամուլը գրում է, որ Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը շատ դժգոհ է առաջնության 25-րդ տուրի «Շալկեի» հետ արտագնա խաղում պաշտպան Մատս Հումելսի գործողություններից:
Հիշեցնենք` գործող չեմպիոնն այդ խաղում պարտվեց 1:2 հաշվով:
«Լավ կլիներ, եթե Մատսը բժշկի դիմեր: Կուզենայի հասկանալ` ի՞նչ խնդիր կա: Հստակ կարող եմ ասել, որ «Շալկեն» հնարավորություններ ստացավ Հումելսի վատ մարզավիճակի պատճառով»,-ասել է Յուրգեն Կլոպը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում