Ալվեշ. «Միլանի» հետ խաղում պետք է ռիսկի դիմենք

Ալվեշ. «Միլանի» հետ խաղում պետք է ռիսկի դիմենք

«Բարսելոնայի» պատպան Դանի Ալվեշը վստահ է, որ իր թիմը կարող է հաղթել «Միլանին» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում.

-Մարդիկ պետք է ականատես լինեն, որ «Բարսան» հաղթում ու անցնում է հաջորդ փուլ: «Բարսելոնան» միշտ շատ ուժեղ է եղել, բայց մենք առաջնության այս փուլում պատմական հաջողության դեռ չենք հասել: Գուցե հիմա եկել է ժամանակը: Պետք է ռիսկի դիմենք, հակառակ դեպքում հաղթել չենք կարող:

Հետևեք մեզ նաև Telegram-ում