Ինչպես «Լիդսը» վաճառեց Կանտոնային

Ինչպես «Լիդսը» վաճառեց Կանտոնային

«Լիդս Յունայթեդի» նախկին նախագահ Բիլլ Ֆոտերբին 20 տարի անց հիշում է այն օրը, երբ գործող չեմպիոնները կնքեցին Էրիկ Կանտոնայի’ աշհաշտելի մրցակիցների ճամբար տեղափոխվելու սկանդալային գործարքը:

Հանրահայտ ֆրանսիացին Մանչեսթեր է տեղափոխվել 20 տարի առաջ: Նախքան դա’ Հովարդ Ուիլկինսոնը ցանկանում էր գնել Դենիս Իրվինին, ինչից հետո երկու կողմերի միջև տեղի ունեցած հեռախոսային խոսակցությունը հետագայում դարձավ լեգենդար:
Այն ճակատագրական խոսակցության վրա լույս սփրելով’ Ֆոտերբին խոստովանեց PA Sport-ին, որ մինչ Կանտոնայի գործարքը կնքելը, «Լիդսին» առաջարկում էին գնել մեկ այլ խաղացողի:

«Ես շատ լավ եմ հիշում այն հեռախոսազանգը: Կարծես դա տեղի էր ունեցել երեկ», – ասում է Ֆոտերբին, ով այն ժամանակ ակումբի տնօրենի պաշտոնն էր զբաղեցնում: – Էրիկին մենք ստորագրեցինք Պլատինիի խորհրդից անմիջապես հետո: Պլատինին Հովարդին ասել էր, որ նա պետք է ուշադրություն դարձնի երիտասարդի վրա, բայց, միևնույն ժամանակ զգուշացրել էր, որ չնայած նա մեծ պոտենցիալ ունի, դժվար կլինի լեզու գտնել նրա հետ»:

«Ես պետք է հանդիպեի խաղացողին և բանակցեի նրա գործակալի հետ: Այնուհետև նրա հետ հանդիպեց Հովարդը և մենք փորձեցինք համոզել նրան, որ էրիկը պետք է տեղափոխվի «Լիդս»: Մենք համաձայնվեցինք վճարել մոտ 500 հազար ֆունտ, եթե խաղացողը մնա մեզ մոտ կես տարի անց: «Լիդսի» համար դա շատ մեծ գումար էր, բայց մենք գնացինք այդ քայլին, որովհետև Պլատինին էր խորհուրդ տվել: Մենք պատրաստ էինք ցանկացած քայլի գնալ, իսկ հետևանքների մասին մտածել հետո: Սակայն բարդություններ առաջացան գրեթե միանգամից»:

«Լի Չեմպմենից բացի ակումբում էլ ոչ մեկ ֆրանսերեն չէր խոսում: Հովարդի համար դա մղձավանջի էր նման: Չնայած նրան, որ մենք նվաճեցինք տիտղոսը, նրանց միջև որևէ համագործակցություն չկար: Վերջիվերջո նա խնդրեց ինձ Էրիկի համար նոր ակումբ գտնել: Մենք զիջեցինք «Ռեյնջերսին» և դուրս մնացինք Չեմպիոնների Լիգայից: Էրիկը վատ խաղաց այդ խաղում, բացի այդ’ մոտենում էր այն 500 հազարը վճարելու պահը: Միևնույն ժամանակ’ մեր աջ պաշտպան Մել Ստերլենդը ծանր վնասվածք ստացավ: Հովարդը խնդրեց ինձ կապնվել Մարտին Էդվարդսի հետ և հարցնել թե արդյոք Ալեքսը (Ֆերգյուսոնը) կարող է մեզ վաճառել Դենիս Իրվինին, ով կարիերան սկսել էր «Լիդսում»: Մարտինը պատասխանեց, որ մենք ոչ մի շանս չունենք, բայց ես խնդրեցի այուամենայնիվ ակնարկել դրա մասին սեր Ալեքսին:Նա խոստացավ անել դա: Սովորական պայմաններում ես պատասխանի չէի սպասի: Մոտ մեկ ժամից նա զանգահարեց և առաջարկեց մեկ այլ խաղացողի, ով չէր հետաքրքրում Հովարդին»:

«Հետո նա խոսեց Էրիկի մասին: Ես պատասխանեցի, որ դա անհնարին է: Բայց, իհարկե, գիտեի, թե որքան շատ է Հովարդը ցանկանում ազատվել նրանից: Միևնույն ժամանակ ես հիշեցի այն մեծ գումարը, որը պետք վճարեինք խաղացողի համար: Իրավիճակը միանգամից փոխվեց և Մարտինը խնդրեց քաննարկել դա Հովարդի հետ: Այն օրը Հովարդը զբաղված էր Լիդսում տուն փնտրելով: Միակ մարդը’ ում հետ ես կիսվեցի նորություններով, նրա օգնական Միկ Հեննիգանն էր: Ես նրան ասացի. «Չեմ կարող հավատալ: Պատկերացնում ես, որքան անսպասելի էր: Հովարդը հիացած կլինի»:

«Ես մի քանի ժամ սպասեցի, որից հետո զանգահարեցի Մարտինին. «Դժվար է հավատալ, բայց Հովարդը ցանկանում է բաց թողնել խաղացողին», – ասացի ես: Միակ պայմանն այն էր, որ գործարքը պետք է կայանար նույն օրը, այդ պատճառով նրանց ներկայացուցիչները պետք է որքան հնարավոր է շուտ կապնվեին Էրիկի գործակալի հետ»:

«Մանչեսթեր Յունայթեդը», իհարկե, կարողացավ իրականացնել տրանսֆերը, և Ֆոտերբին խոստովանում է, որ դրանում մեծ էր սեր Ալեքսի դերը.
«Հնարավոր չէ գնահատել այն, թե որքան կարևոր դարձավ նրանց համար Էրիկը, – ասում է Ֆոտերբին: – Բայց նման բան եղավ նաև մեզ մոտ, երբ մենք «Յունայթեդից» գնեցինք Գորդոն Ստրականին: Նա դուրս հանեց մեզ Երկրորդ դիվիզիոնից և բերեց չեմպիոնության: Ավելի վաղ «Յունայթեդից» մեզ մոտ էր եկել Ջոննի Գայլսը և տեսեք, թե ինչեր է նա արել «Լիդսի» համար: Երբեմն, խաղացողը, տեղափոխվելով որևէ ակումբ, դառնում է այնպիսին, ինչպիսոն չէր լինի ոչ մի այլ ակումբում: Այն, որ դա «Մանչեսթեր Յունայթեդն» էր, շատ մեծ դեր խաղաց, չէ որ հենց նրանք էին մեզ առաջարկություն արել»:

«Հովարդ Ուիլկինսոնը պերֆեկցիոնիստ էր: Նա խաղացողներից պահանջում էր կարգապահություն և հետևել խաղի որոշակի մոդելի: Էրիկը ուղղակի չէր համապատասխանում դրան: Հնարավոր է’ Ալեքս Ֆերգյուսոնը նրան ազատություն էր տվել և այնքան խիստ չէր վարվում նրա հետ, ինչպես Հովարդը: Էրիկը սիրում էր խաղալ հանդիսատեսի համար, բայց Հովարդին դա պետք չէր: Շատ լավ է թիմում ունենալ մեկին, ով կարող է խաղադաշտում փոքր հրաշքներ գործել, բայց միայն ոչ թիմի գնով»:

«Եթե այսօր պատմությունը կրկնվեր, ես նույն բանը կանեի: Երբ Հովարդն խնդրեց նրա համար նոր ակումբ գտնել, ես դա արեցի»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում