Բոբի Չարլթոն. Սըր Ալեքսի ասածներին պետք է հավատալ

Բոբի Չարլթոն. Սըր Ալեքսի ասածներին պետք է հավատալ

«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար ֆուտբոլիստ Բոբի Չարլթոնը խոսել է Ուեյն Ռունիի` ակումբից հավանական հեռանալու մասին:

«Ռունին վնասվածք ուներ և դեռ շատ լավ չի խաղում: Բայց դա չի նշանակում, որ պետք է նրան վաճառել: Սըր Ալեքսն ասել է, որ մտադիր չէ Ռունիին բաց թողնել: Իսկ նրա ասածներին պետք է հավատալ: Ռունին հիանալի ֆուտբոլիստ է և ինչու՞ վաճառել նրան»,-ասել է լեգենդար ֆուտբոլիստը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում