Ջոկովիչ. Ես գոհ եմ ինձանից

Ջոկովիչ. Ես գոհ եմ ինձանից

Սերբ Նովակ Ջոկովիչն, Ինդիան-Ուելսի մրցաշարում 6:0, 5:7, 6:2 հաշվով հաղթելով իտալացի Ֆաբիո Ֆոնինիին, խոսել է խաղից ստացած տպավորությունների մասին.

«Իհարկե, ես հավատում եմ իմ ուժերին, որովհետև այս մրցաշրջանում դեռ ոչ մի խաում չեմ պարտվել: Այս խաղը ևս ստացվեց: Սակայն երկրորդ սեթի կեսերին ես վատ գեյմ անցկացրի, շատ էի սխալվում և արդյունքում մենք երրորդ սեթը խաղարկեցինք:

Ֆաբիոն շատ լավ խաղաց. ստիպեց ինձ աշխատել: Սակայն վերջում ես արեցի այն, ինչ պարտավոր էի անել: Հաղթանակը կա. ուստի ես գոհ եմ ինձանից»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում