Հայ ձյուդոիստները` Եվրոպայի գավաթի TOP մրցաշարում
Նմանատիպ
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում մեկնարկել է պատանիների Եվրոպայի գավաթի առաջին TOP մրցաշարը: Հայաստանը ներկայացնում էին հավաքականի անդամներ Շահեն Աբաղյանը 55կգ, Հարություն Դերմիշյանը 55կգ, Կամո Օհանյանը 66կգ և Ավետիք Գրիգորյանը 73կգ, հավաքականը ներկայացնում էր պատանիների ավագ մարզիչ Կարեն Աբաղյանը:
Հայաստանի Ձյուդոյի ֆեդերացիայի պաշտոնական կայքը հաղորդում է` Շ.Աբաղյանը 4 հաղթանակ 2 պարտությունով զբաղեցրեց մրցանակային 5-րդ տեղը, Հ.Դերմիշյանը 3 հաղթանակ 2 պարտությունով 9-րդ տեղը, Կ.Օհանյանը 2 հաղթանակ 2 պարտությունով դուրս մնաց պայքարից իսկ Ա.Գրիգորյանը պարտվեց առաջին գոտեմարտում և նույնպես դուրս մնաց պայքարից:
Մեր հավաքականի մյուս մեկնարկը կլինի մարտի 15-17 Թուրքիայի Անթալիա քաղաքում, որտեղ հավաքականին կմիանա մեր մյուս անդամները:
Նշենք, որ Խորվաթիայի մրցաշարին մասնակցում էին 29 երկրների 582 ձյուդոիստների, որոնցից 196 աղջիկներ, 386ը տղաներ: 55կգ քաշային կարգում մասնակցում էին 45, 66կգ քաշային կարգում 77, 73կգ քաշային կարգում 60 ձյուդոիստներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում