Միշել Պլատինին շնորհավորել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին 50-ամյակի կապակցությամբ
Նմանատիպ
ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին շնորհավորել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին ծննդյան 50-ամյակի կապակցությամբ: Միշել Պլատինին շնորհավորական իր նամակում մասնավորապես գրել է.
«Հարգարժան Ռուբեն, իմ ջերմագին մաղթանքներն եմ հղում քեզ ծննդյանդ 50 ամյակի կապակցությամբ: Ցանկանում եմ առողջություն, մեծ եռանդ ու նորանոր հաջողություններ թե կյանքում, թե գործում: Հայկական ֆուտբոլի վերջին տարիների ակնհայտ զարգացումը քո գործունեության եւ անդադար ջանքերի անվիճելի հաստատումն է: Օգտվելով առիթից, այսօր քեզ մաղթում եմ նոր ֆուտբոլային հաղթանակներ 2014թ. աշխարհի առաջնության որակավորման գալիք փուլում: Մեկ անգամ եւս ընդունիր խնդրում եմ իմ լավագույն շնորհավորանքները այս գեղեցիկ օրվա առթիվ»,- մեջբերել է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Ծննդյան 50 ամյակի կապակցությամբ ՀՖՖ նախագահը բազմաթիվ շնորհավորական նամակներ է ստացել Եվրոպական ֆուտբոլի ղեկավարներից, ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամներից, ազգային ասոցիացիաների նախագահներից, ֆուտբոլային ընտանիքի անդամներից, հայկական ֆուտբոլի երկրպագուներից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում