Մովսիսյան. Շատ ուժեղ մրցակիցներ ունեմ լավագույն ռմբարկուի կոչման պայքարում

Մովսիսյան. Շատ ուժեղ մրցակիցներ ունեմ լավագույն ռմբարկուի կոչման պայքարում

«Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանն ասել է, որ դժվարանում է Ռուսաստանի առաջնության լավագույն ռմբարկուի համար պայքարողնրից որևէ մեկին առանձնացնել: Ներկա պահին մեր հավաքականի ֆուտբոլիստն իր անվան դիմաց 12 գնդակ ունի և այդ ցուցանիշով առաջինն է աղյուսակում.

-Բարդ է որևէ մեկին առանձնացնելը: Շատ ուժեղ մրցակիցներ ունեմ` Կիրժակովը, Տրաորեն: «Կուբանի» Արազ Օզբիլիսը ևս շատ գնդակներ է խփում: Անխոս, հիանալի ֆուտբոլիստ է Սամուել Էտո’ոն, ով համաշխարհային անուն ունեցող ակումբներում է ելույթ ունեցել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում