«Ռեալը» Ռոնալդուին չի վաճառի ոչ «Մանչեսթեր Յունայթեդին», ոչ էլ մեկ այլ թիմի

«Ռեալը» Ռոնալդուին չի վաճառի ոչ «Մանչեսթեր Յունայթեդին», ոչ էլ մեկ այլ թիմի

Առաջին շաբաթը չէ, որ անգլիական և իսպանական լրատվամիջոցները լուրեր են տարածում, իբրև «արքայական ակումբի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, հնարավոր է, վերադառնա «Օլդ Թրաֆֆորդ»: 

Սակայն ասյօր «Ռեալի» սպորտային տնօրեն Էմիլիո Բուտրագենիոն պաշտոնապես հայտարեց, որ իրենք չեն պատրաստվում վաճառել պորտուգալացուն: Daily Mail-ը մեջբերել է տնօրենի խոսքերը.

««Ռեալը» մտադիր չէ վաճառել Ռոնալդուին ոչ «Մանչեսթեր Յունայթեդին», ոչ էլ մեկ այլ ակումբի: Ռոնալդուի խաղային մակարդակը մեզ լիովին բավարարում է: Անմիտ կլիներ կարծել, թե «Ռեալը» կցանկանա վաճառել իր առաջատարին: Մենք նման մտքերն անգամ չենք էլ ունեցել»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում