Մորատին սպառնում է Բրանկային և Ստրամաչոնիին
12/03/2013 00:40
Նմանատիպ
Իտալիայի առաջնության նախորդ տուրում «Ինտերը» պարտություն կրեց «Բոլոնիայից», ինչ էլ ստիպել է ակումբի նախագահ Մասիմո Մորատիին բարկանալ սպորտային տնօրեն Մարկո Բրանկայի և գլխավոր մարզիչ Անդրեա Ստրամաչոնիի վրա:
Sky Sports-ը մեջբերել է Մորատիի խոսքերը.
«Բրանկան ասե՞լ է, որ ինքը և Ստրամաչոնին աշխատելու են նաև եկող մրցաշրջանում: Անկեղծ ասած, որոշումներ կայացնում եմ ես: Ես գնահատում եմ ամեն օրվա դրությունը: Կարծում եմ` արդյունքների բարելավման դեպքում բոլորն էլ կմնան իրենց պաշտոններում:
Այժմ հիասթափություն և չարություն եմ զգում, սակայն անհրաժեշտ է հանգստանալ և առաջ ընթանալ»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում