Նանի. Երբ ինը տարեկան էի, գիտեի, որ ուզում եմ ֆուտբոլիստ դառնալ
12/03/2013 11:26
Նմանատիպ
«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Լուիս Նանին անգլիական լրատվամիջոցների ներկյացուցիչների հետ զրույցում ասել է.
«Ինը տարեկանում, երբ դեռ նոր էի սկսել զբաղվել ֆուտբոլով, ուզում էի դառնալ պրոֆեսիոնալ: Ես գիտեի, որ դա այն է, ինչով ուզում եմ զբաղվել կյանքիս ընթացքում: Բայց, միայն 17-18 տարեկանում սկսեցի լրջորեն մտածել երազանքս իրականացնելու մասին: Այդ ժամանակ ես պայմանագիր էի ստորագրել Լիսաբոնի «Սպորտինգի» հետ: Դա իմ առաջին պայմանագիրն էր: Ես շատ երջանիկ էի: Պայմանագրի մեջ կար կետ, համաձայն որի’ որքան շատ հանդիպումներ ես անցկացնեի առաջին թիմում, այնքան շատ կվարձատրվեի: Դա լավ մոտիվացիա էր: Ես պետք է շատ աշխատեմ, որպեսզի ապացուցեմ, որ կարող եմ թիմում մնալ, և խաղընկերներս կարողանան խաղի ժամանակ վստահել ինձ»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում