Պիզարո. Կցանկանայի մնալ «Բավարիայում»
12/03/2013 11:45
Նմանատիպ
«Բավարիայի» հարձակվող Կլաուդիո Պիզարոն հաստատել է, որ չի մտածում այլ ակումբ տեղափոխվելու մասին:
Այս մրցաշրջանում 34-ամյա պերուացին Բունդեսլիգայի շրջանակներում անցկացրել է 12 հանդիպում: Սակայն Չեմպիոնների Լիգայում և Գերմանիայի Գավաթի խաղերում, անցկացնելով 6 հանդիպում, դարձել է նույնքան գոլի հեղինակ:
Չնայած նրան, որ Պիզարոն համարվում է Մարիո Մանջուկիչի և Մարիո Գոմեսի փոխարինող, չի ցանկանցում հեռանալ Մյունխենից:
– Կցանկանայի մնալ «Բավարիայում»,-Պիզարոյի խոսքերն է մեջբերում AZ-ը,-Ես միշտ սիրել եմ այս թիմը, նույնիսկ այն ժամանակ, երբ հեռանում է «Չելսի»:
Պիզարոյի ապագան «Բավարիայում» վտանգված է, վերջերս շրջանառվում են նաև լուրեր, որ մյունխենյան ակումբը ցանկանում է ձեռք բերել Ռոբերտ Լևանդովսկուն և Լուիս Սուարեսին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում