Ռոնալդինիոյի գալուստը անկարգություններ է առաջացրել Բոլիվիայում

Ռոնալդինիոյի գալուստը անկարգություններ է առաջացրել Բոլիվիայում

Ռոնալդինիոյի գալուստը Լա-Պաս մեծ խառնաշփոթ է առաջացրել:

Ռոնալդինիոյի տասնյակ բոլիվիացի երկրպագուներ փակել են «Ատլետիկոյի» ավտոբուսի ճանապարհը, ինչպես նաև մուտքը դեպի մարզադաշտ: Խնդիրը լուծել հաջողվել է միայն ոստիկանության միջնորդությամբ:

Երկրպագուները փորձել են դիպչել Ռոնալդինիոյին, իսկ համարձակները գրկել նրան: Մի քանի անձնավորության ձեռքով բարևելուց հետո, ֆուտբոլիստը շտապել է մարզադաշտ:

Հավելենք` «Ատլետիկո Մինեյրոն» հաջող է հանդես գալիս Լիբերտադորեսի գավաթի շրջանակներում` խմբային փուլում 3 խաղում վաստակելով 9 միավոր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում