Զանետին չի պատրաստվում հեռանալ

Զանետին չի պատրաստվում հեռանալ

Իտալական «Ինտերի» ավագ Խավիեր Զանետին հայտարարել է, որ չի ցանկանում հեռանալ մեծ ֆուտբոլից և ամենաքիչը մեկ մրցաշրջան էլ կմնա թիմում:

– Ես պատրաստվում եմ հանդես գալ և մյուս մրցաշրջանում: Ցանկանում եմ շարունակել իմ կարիերան: Կխոսեմ ակումբի նախագահ Մասիմո Մորատիի հետ, որ իմանամ ակումբի հետագա անելիքները,- ասել է արգենտինացին FC Inter News-ին,- «Ինտերում» շատ երիտասարդներ կան, որոնք կարող են օգնել մեր թիմին: Ուղղակի պետք է նրանց ժամանակ տալ իրենց դրսևորելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում