Հայաստանի գավաթ. «Փյունիկը» ջախջախեց «Իմպուլսին», «Գանձասարը» հաղթեց «Ալաշկերտին»
12/03/2013 16:00
Նմանատիպ
Քիչ առաջ ավարտվեցին Հայաստանի գավաթի խաղարկության 1/4-րդ եզրափակիչ փուլի պատասխան երկու խաղերը: Երևանի «Փյունիկը», որի` «Իմպուլիսի» հետ առաջին խաղը ոչ-ոքի` 2:2 էր ավարտվել, այսօր Երևանի «Բանանց» մարզադաշտում ջախջախեց դիլիջանցիներին` 0:3 հաշվով: Գոլերը հեղինակեցին Գագիկ Պողոսյանը, Վարդան Բակալյանը և Կամո Հովհաննսիյանը:
Մյուս խաղում Կապանի «Գանձասարը» նվազագույն հաշվով առավելության հասավ Մարտունու «Ալաշկերտի» նկատմամբ և քանի որ առաջին խաղում գոլեր չէին եղել, կապանցիները ևս կշարունակեն պայքարը Հայաստանի գավաթակրի տիտղոսի համար: Նշենք, որ այս խաղի միակ գոլը 64-րդ րոպեին խփել է Նարեկ Բեգլարյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում