Բլից անկյունում` ծանրամարտիկ Տիգրան Մարտիրոսյանի հետ
Նմանատիպ
Բլից անկյան հյուրն Օլմիպիական խաղերի բրոնզե մեդալակիր ծանրամարտիկ Տիգրան Մարտիրոսյանն է: Ավանդույթի համաձայն` 10 բլից հարց և 10 բլից պատասխան:
-Կանանց մեջ ինչն եք գնահատում:
-Խոնարհությունը, անկեղծությունը և, իհարկե, կանացիությունը:
-Սիրած դերասանը և դերասանուհին:
-Ռոբերտ դե Նիրո և Սոֆի Մարսո:
-Սիրած գիրքը -Ստեֆան Ցվայգ:
-«Ժոզեֆ Ֆուշե և Մարի Ստյուարտ»:
-Սիրած քաղաքը:
-Գյումրի:
-Եթե ոչ ծանրամարտ, ապա:
-Մեծ թենիս:
-Թերությունը:
-Շատերից մեկը’ տաքարյունությունը:
-Ամենահիշարժան օրը:
-Այն օրը, երբ դարձա Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր:
-Վերջին անգամ երբ եք օգտվել հասարակական տրանսպորտից:
–Երբեք չեմ խուսափել հասարակական տրանսպորտից, անհրաժեշտության դեպքում, հաճույքով օգտվել եմ: Վերջինը` մոտ մեկ ամիս առաջ:
-Որ երկրում կապրեիք:
-Մեր պապերի հայրենիքում` Հայաստանում:
-Երազանքը:
-Երազանքներս բնորոշ են մանկությանս տարիներին, հետո դրանք դարձան նպատակներ, որոնք երբեք չեմ բարձրաձայնում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում