Շումախեր. Վայելում եմ կյանքը
12/03/2013 18:21
Նմանատիպ
«Ֆորմուլա 1»-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերը nextgen-auto-ին տված հարցազրույցում նշել է, որ «Ֆորմուլա 1»-ը չի կարոտում և այժմ պարզապես վայելում է կյանքը:
«Ես վայելում եմ իմ կյանքը: Ազատ եմ ամեն տեսակ պարտավորություններից: Իմ կյանքը շատ է փոխվել հատկապես Սուրբ Ծննդյան տոներից հետո. մինչ այդ ես շատ անելիքներ ունի: Իհարկե, չեմ կարող ասել, թե կարիերայիս ընթացքում ձանձրացել եմ. մենք շատ ենք ճանապարհորդել, ակտիվ աշխատել: Կարող եմ ասել, որ շատ աշխատանք եմ կատարել, սակայն դրանից էլ հաճույք եմ ստացել»,-ասել է Շումախերը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում