Վենգեր. Դժվար է, բայց ոչ անհնարին

Վենգեր. Դժվար է, բայց ոչ անհնարին

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան «Բավարիա»-«Արսենալ» հանդիպումից առաջ նախախաղյա ասուլիսի ժամանակ ասել է.

«Վերջին 10 տարիներին մենք երեք անգամ խաղացել ենք «Բարսելոնայի» և մեկական անգամ «Բավարիայի» ու «Միլանի» հետ: «Բավարիան» Եվրոպայի ուժեղագույն ակումբներից մեկն է:Այս մրցաշրջանում մյունխենցիներն ավելի հաջող են գործում: Ներքին առաջնության առաջատարությունը «Բավարիային» համապատասխան տրամադրություն է հաղորդում:

Մեր առաջ բարդ առաջադրանք է դրված, բայց որ անհնարին: Այն լուծելու միակ տարբերակը լավ աշխատելն է: Հավատացած եմ` մենք պատրաստ ենք դրան: Ամեն բան է հնարավոր: Ես գեթ մի փոքր էլ չեմ կասկածում իմ ֆուտբոլիստների խաղամակարդակի վրա: Եթե մենք լավ սկսենք, ապա դուք բոլորովին այլ գազանի կտեսնեք»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում