«Նոու Կամպը» ցնծում է` «Բարսելոնա»-«Միլան»` 4:0 (տեսանյութ)
Նմանատիպ
«Բարսելոնան» կարողացավ ապացացուցել ֆուտբոլային աշխարհին, որ դեռ վաղ է խոսել թիմի անկման մասին:
Չեմպիոնների լիգայի 1/8 փուլի առաջին` «Միլան»-«Բարսելոնա»` 2:0, խաղից հետո շատերը կատալոնացիների` հաջորդ փուլ անցնելը հրաշք էին համարում, սակայն վերջիններս այսօրվա խաղով ևս մեկ անգամ փաստեցին` 90 րոպեն բավարար ժամանակ է բոլոր ֆուտբոլային խնդիրները կարգավորելու համար:
Մեկնարկային արդեն 5-րդ րոպեին «Բարսելոնայի» առաջատար Լեո Մեսսին բացեց խաղի հաշիվը: Խփած գոլից հետո դաշտի տերերը շարունակում էին մեկը մյուսի հետևից գրոհներ կազմակերպել, ինչն իր արդյունքը տվեց 40-րդ րոպեին, և կրկին Լեո Մեսսին. նա այս մրցաշարում աչքի ընկավ արդեն 58-րդ անգամ:
Ընդմիջումից հետո խաղի պատկերը էականորեն չէր փոխվել. կատալոնացիները գրոհում էին, «Միլանի» ֆուտբոլիստները փորձում սուր հակագրոհներ կազմակերպել, որոնք որոշ դեպքերում կարող էին ցանկալի արդյունք տալ, եթե վերջնական հարվածն առավել հստակ լիներ: Այնուամենայնիվ, «Միլանը» չկարողացավ ոչ միայն պատասխան տալ, այլև սեփական դարպասն ընդունեց երրորդ, ապա չորրորդ գոլերը. այս անգամ աչքի ընկան Դավիդ Վիլյան: Իսկ խաղավարտին Խորդի Ալբան ձևակերպեց հանդիպման վերջնական հաշիվը` 4:0:
Երկու խաղերի արդյունքում` 4:2, և «Բարսելոնան» 1/4 եզրափակչում է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում