Բեկենբաուեր. Մեսսիին չենք ստանա, Նեյմարն էլ թանկ է
13/03/2013 10:13
Նմանատիպ
«Բավարիայի» նախագահ Ֆրանց Բեկենբաուերը նշել է, որ թիմը նոր մրաշրջանում ուժեղանալու կարիք չունի: Այս մրցաշրջանի սկզբում մամուլը գրում էր, որ վերջիններս ցանկանում են ձեռք բերել «Սանթոսի» հարձակվող Նեյմարին.
-Թիմի կազմը հիմա բավականաչափ ուժղ է: Եթե Գվարդիոլան կարողանա իր տրամադրության տակ եղած ֆուտբոլիստներին կատարելագործել, ապա մեզ նոր աստղեր պետք չեն լինի: Լեո Մեսսիին մենք չենք ստանա: Ինչ վերաբերում է Նեյմարին, նա լավ տարբերակ է: Բայց բանն այն է, որ նրա տրանսֆերն արժի 60-80 մլն եվրո: Բացի այդ նա մինչև Աշխարհի առաջնությունը չի լքի իր ակումբը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում