Ստոիչկով. «Բարսայում» Մոուրինյոն միանգամայն հանգսիտ մարդ էր
13/03/2013 10:45
Նմանատիպ
«Բարսելոնայի» նախկին հարձակվող Քրիստո Ստոիչկովը խոսել է «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի մասին: Նշենք, որ պորտուգալացին իր ժամանակին աշխատել է կատալոնական ակումբում նախ որպես թարգմանիչ, ապա թիմի նախկին մարզիչ Լուի վան Գալի օգնական.
-«Բարսայում» Մոուրինյոն միանգամայն հանգսիտ մարդ էր: Նա ամեն օր ուսումնասիրում էր ֆուտբոլիստների աշխատանքը, մարզումները: Շատ կոռեկտ էր: Գուցե նա ինչ-որ մեկին դուր չի գալիս, բայց չէ որ ամբողջ Իսպանիային դուր գալ չի էլ կարող:
Մոուրինյոն մարդ է, ով պատրաստ է մեծ հաջողությունների հասնել: Երբ ինձ ասում են, որ նա անդաստիարակ մարդ է, պատասխանում եմ, որ ինչ ցանես` կհնձես: Նրան հարց մի տուր ու պատասխան էլ չես ստանա: Քանի որ եթե պրովոկացիոն հարց ես տալիս, համապատասխան պատասխան էլ ստանում ես:
Հետևեք մեզ նաև Telegram-ում