Ֆեդերերը թիկունքի ցավով է խաղում
13/03/2013 11:32
Նմանատիպ
Ռոջեր Ֆեդերերն ասել է, որ թիկունքի խրոնիկ ցավերն արդեն սովորական են դարձել: Ֆեդերերը հիմա շարունակում է իր ճանապարհը Ինդիան-Ուելսում և Իվան Դոդիգայի հետ խաղում կրկին ցավեր է ունեցել: 2008-ին թիկունքի ցավը Ֆեդերերին դուրս թողեց Paris Masters-ից.
-Այն ժամանակվանից անընդհատ թիկունքիս համար վարժություններ եմ անում, որ իրավիճակը միայն ինձանից կախված լինի: Պետք է ամրացնեմ մկաններս:
Մեջքս դեռ երիտասարդ տարիներից է ցավում: Կարծում եմ, որ յուրաքանչյուր թենիսիստ ունի այս խնդիրը: Նույնիսկ հասարակ մարդիկ են բողոքում այդ ցավից: Թիկունքս կարող է նաև խաղի ժամանակ ցավել, սակայն ես այդ պայմաններում էլ կկարողանամ խաղալ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում