Հենրիխ Մխիթարյան. Պետք է հաղթենք բոլոր խաղերում
Նմանատիպ
Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» առաջատար Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել Sport Express-ին կայքին` խոսելով թիմի վերջին շրջանում ցուցադրած խաղից:
– Այժմ, երբ «Բորուսիայի» հետ հանդիպումն անցյալում է, կրքերը հանդարտվել են, ինչպե՞ս եք գնահատում «Շախտյորի» ելույթները Չեմպիոնների լիգայում։
– Հավանաբար, լրագրողներն ավելի լավ կարող են գնահատել` մենք խաղում էինք, դուք դիտում։ Մեր թիմը ցանկանում էր արդյունք ապահովել, և խմբային փուլում դա մեզ հաջողվեց։ Իսկ Դորտմունդում չկարողացանք կատարել մարզչի կարգադրությունները և չցուցադրեցինք այն, ինչ կարող էինք։
– Կարելի՞ է ասել` դուք հրաժեշտ տվեցիք քառորդ եզրափակչին դեռ սեփական հարկի տակ գրանցված արդյունքից հետո։
– Համաձայն չեմ։ Անգամ պատասխան խաղում 0։2 հաշվի ժամանակ մենք հաջորդ փուլ դուրս գալու համար իրական հնարավորություններ ունեինք։
– Մեկնաբանելով այդ խաղը՝ Միրչա Լուչեսկուն նշեց, որ թիմը թարմացնելու ժամանակն է։ Ի՞նչ կասեք, Լուչեսկուն ի՞նչ նկատի ուներ։
– Լավ կլինի՝ այդ հարցը նրան ուղղեք։ Նա է գլխավոր մարզիչը, նա ավելի լավ կիմանա։ Գուցե կլինեն նոր ձեռքբերումներ, կամ փոփոխություններ մարզումների գործընթացում։ Ես, ինչպես և դուք, կարող եմ միայն գուշակություններ անել այդ հայտարարությունների մասին։
– Ուկրաինայի առաջնությունում «Շախտյորն» արդեն ապահովե՞լ է չեմպիոնի կոչումը։
– Մինչև առաջնության ավարտը դեռ 10 խաղ կա, և միավորների տարբերությունը ոչինչ չի նշանակում։ Մենք պետք է հաղթենք մնացած բոլոր խաղերում, որպեսզի պահպանենք առաջին հորիզոնականը և ուղիղ կերպով դուրս գանք Չեմպիոնների լիգա։
– Կարո՞ղ եք գուշակել` ո՞վ կզբաղեցնի 2-րդ և 3-րդ հորիզոնականները։
– Կարծում եմ, որ «Դինամոն« «Դնեպրը» և «Մետալիստը» մինչև վերջ պայքարելու են։ Տուրից տուր թիմերը փոխվում են տեղերով։
– Ինչպե՞ս եք վերաբերվում ԱՊՀ-ի միացյալ առաջնության գաղափարին։
– Ես դրան դեմ չեմ։ Հնարավոր է` շատ հետաքրքիր մրցաշար ստացվի։
Հետևեք մեզ նաև Telegram-ում