Աբատե. Ցավալի է, որ «Միլանի» համար ամեն ինչ այսպես ավարտվեց

Աբատե. Ցավալի է, որ «Միլանի» համար ամեն ինչ այսպես ավարտվեց

Իտալական «Միլանի» պաշտպան Ինյացիո Աբատեն խոսել է Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում իրենց պարտության մասին:

-Շատ ցավալի է, որ ամեն ինչ ասյպես ավարտվեց: Մենք կարող էինք դառնալ գոլի հեղինակ, և խաղը ուրիշ սցենարով կընթանար: Այդ դեպքում մենք կկարողանայինք դուրս գալ հաջորդ փուլ, սակայն «Բարսելոնան» շատ լավ սկսեց խաղը, և մենք ոչինչ չկարողացանք ձեռնարկել:
Երկրորդ խաղակեսում նույնպես ունեինք պահեր, սակայն ամեն ինչ այսպես ավարտվեց մեզ համար,- Աբատեի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում