Մոուրան կարող է բաց թողնել «Սենտ-Էտյենի» հետ հանդիպումը

Մոուրան կարող է բաց թողնել «Սենտ-Էտյենի» հետ հանդիպումը

Ֆրանսիական «ՊՍԺ»-ի կիսապաշտպան Լուկաս Մոուրան ամենայն հավանականությամբ բաց կթողնի «Սենտ-Էտյենի» հետ հանդիպումը՝ առողջական խնդիրների պատճառով:

Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը «Նանսիի» հետ խաղի ժամանակ վնասվածք էր ստացել և փոխարինվել:

Ինչպես հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները, Մոուրան երեկ բուժզննում անցավ, որից հետո նրա մոտ չի հայտնաբերվել լուրջ խնդիրներ: Այսպիսով բրազիլացին մարզումները կսկսի մոտակա օրերին: Սակայն նրա մասնակցությունը հերթական խաղին հարցականի տակ է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում