Կուրտուան ցանկանում է մնալ «Ատլետիկոյում»
13/03/2013 14:29
Նմանատիպ
Մադրիդյան «Ատլետիկոյի» դարպասապահ Տիբո Կուրտուան, որի տրանսֆերը պատկանում է «Չելսիին», հաջորդ մրցաշրջանում ցանկանում է մնալ Մադրիդում:
Հիշեցնենք, որ դարպասապահը ակումբին օգնել էր հաղթել Եվրոպայի Լիգան և Սուպերգավաթը:
– Ինձ ամեն ինչ դուր է գալիս այստեղ, դրա համար ցանկանում եմ մնալ Մադրիդում: Նաև հասկանում եմ, որ դա ինձանից կախված չէ, այդ հարցը պետք է լուծեն «Ատլետիկոն» և «Չելսին»,- ասել է դարպասապահը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում