Սնեյդերը գոհ չէ «Գալաթասարայի» խաղից

Սնեյդերը գոհ չէ «Գալաթասարայի» խաղից

Թուրքական «Գալաթասարայի» կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղից հետո, խոսել է այդ հաղթանակի և իր թիմի մասին:

– Կարծում եմ, որ մենք արժանիորեն հաղթեցինք: Մենք շատ լավ էինք խաղում, հատկապես առաջին խաղակեսում: Երկրորդ խաղակեսում շատ սխալներ թույլ տվեցինք և ինքներս մեզ համար դժվարություն ստեղծեցինք: Մենք ցանկանում էինք խփել երրորդ գնդակը, սակայն մրցակիցը ճնշում էր գործադրում: Լավ հանդիպում անցկացրեցինք, հիմա պետք է սպասենք վիճակահանությանը: Դժվար կլինի, սակայն հայտնվել 1/4 եզրափակիչում դա արդեն ուրախալի է: Իսկ մեր երկրպագուները լավագույներից են աշխարհում,- ասել է հոլանդացին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում