Մխիթարյան. Դորտմունդում չկարողացանք կատարել մեր մարզչի ցուցումները

Մխիթարյան. Դորտմունդում չկարողացանք կատարել մեր մարզչի ցուցումները

Դոնեցկի «Շախտյորի» առաջատարը խոսել է Դորտմունդում իրենց կրած պարտության մասին:

– Մեր ակումբը ցանկանում էր արդյունք տեսնել, խմբային փուլում դա մեզ մոտ հիանալի ստացվեց: Իսկ Դորտմունդում չկարողացանք կատարել մեր մարզչի ցուցումները: Այդ պարտության վրա իր գործոնն ունեցավ նաև մեր մարզավիճակը, քանի որ թիմը երեք ամիս պաշտոնական հանդիպման չէր մասնակցել: Նույնիսկ պատասխան խաղի ժամանակ, երբ հաշիվը 2:0 էր օգուտ դաշտի տերերի, մենք կարող էինք անցնել հաջորդ փուլ, պետք է օրինակ վերցնել «Բարսելոնայից», որը առաջին խաղում պարտվելով «Միլանին», երկրորդ խաղում կարողացավ առավելության հասնել: Սակայն այդ պարտությունը մնաց հետևում, մենք նոր նպատակներ ունենք, որոնց կփորձենք հասնել,- ասել է Մխիթարյանը: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում