«Բարսելոնայի» հաղթանակը՝ մամուլի գլխավոր էջերում

«Բարսելոնայի» հաղթանակը՝ մամուլի գլխավոր էջերում

Կատալոնական ակումբի՝ «Միլանի» նկատմամբ տարած  հաղթանակը ոգևորել է իսպանական և միջազգային լրատվամիջոցներին: Թերթերի գլխավոր էջերում կատալոնացի ֆուտբոլիստներն են: «Բարսելոնան» այս հաղթանակով ապացուցեց, որ թիմը չի հանձնվում:  
Ֆուտբոլային այս հանդիպման մասին ոգևորությամբ գրել են նույնիսկ  իտալական «Gazzetta dello Sport»-ը, ֆրանսիական «L’Equipe»-ը, իսկ Արգենտինայում հպարտանում են Մեսսիի  խաղով և տոնում  «Բարսելոնայի» հաղթանակը:

Իսկ իսպանական Marca, As, Sport, El Mundo պարբերականներն իրենց գլխավոր էջերը զարդարել են կատալոնացիների հաղթական նկարներով:

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում