«Զենիթի» ֆուտբոլիստները ավտոմեքենաներ են նվեր ստացել

«Զենիթի» ֆուտբոլիստները ավտոմեքենաներ են նվեր ստացել

«Բազելի» հետ խաղից առաջ «Զենիթի» ֆուտբոլիստները «Audi» ընկերությունից նվեր են ստացել՝ Q7  ավտոմեքենաների բանալիներ:Նվերների հանձնման արարողությունն անցկացվել է Նևա գետի ափին:Միջոցառմանը ներկա են գտնվել թիմի գլխավոր մարզիչ Լուչանո Սպալլետտին,թիմի ավագ Ռոման Շիրոկովը,դարպասապահ Վյաչեսլավ Մալֆեեվը և կիսապաշտպաններ Սերգեյ Սեմակը,Դաննին,Ակսել Վիտսելը ,ինչպես նաև հարձակվողներ Ալեքսանդր Կերժակովն ու Խալկը:Արարողության ժամանակ բեմ են բարձրացել նաև  երկրպագուները:

 

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում