Ստրամաչոնի. Ես երբեք չեմ հանձնվում
13/03/2013 18:18
Նմանատիպ
Միլանի «Ինտերը» վերջին շրջանում անհաջող ելույթներ է ունենում, ինչն առիթ է հանդիսացել իտալական լրատվամիջոցների համար կասկածի տակ դնելու թիմի գլխավոր մարզիչ Անդրեա Ստրամաչոնիի հետագա գործունեությունը: Այդ լուրերի վերաբերյալ Ստրամաչոնին ասել է.
«Կարծում եմ` իմ աշխատանքը կգնահատեն ոչ թե հիմա, այլ մրցաշրջանի ավարտին: Ես միշտ էլ ակումբի նախագահի կողմից աջակցություն եմ զգացել: Իմ ապագան կորոշվի մրցաշրջանի արդյունքներով և ոչ թե մի քանի խաղով: Ես երբեք չեմ հանձնվում և լիովին կենտրոնացած եմ աշխատանքիս վրա»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում