Շարապովան մարտական է տրամադրված «Ինդիան Ուելսի» կիսաեզրափակչին

Շարապովան մարտական է տրամադրված «Ինդիան Ուելսի» կիսաեզրափակչին

«Ինդիան Ուելսի» չորրորդ շրջանում հաղթելով Լաուրա Արուբարենա-Վեսինոյին` Մարիա Շարապովան դուրս եկավ մրցաշարի կիսաեզրափակիչ փուլ: Ռուս թենիսիստուհին այս փուլում մրցելու է  Սառա Էրրանիի հետ: Առաջիկա խաղի վերաբերյալ Շարապովան ասել է.

«Ես պետք է ագրեսիվ խաղ ցուցադրեմ: Դրա հետ մեկտեղ ավելի քիչ սխալվեմ, քան նախորդ խաղի ժամանակ, որովհետև Սառան այլ մակարդակի թենիսիստուհի է: Նա թոփ խաղացող է, ում ոչինչ հենց այնպես պետք չէ զիջել»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում