Չավին կրկին վնասվածք է ստացել
13/03/2013 19:12
Նմանատիպ
«Բարսելոնայի» կիսապաշտպան Չավին բաց կթողնի Իսպանիայի առաջնության 28-րդ տուրի «Ռայո Վալեկանոյի» հետ հանդիպումը: Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Բարսելոնա»-«Միլան» խաղի ժամանակ Չավին ցավեր է զգացել աջ ոտքի շրջանում:
Այսօր ֆուտբոլիստը բժշկական հետազոտության է ենթարկվել, որի արդյունքում պարզ է դարձել` բորբոքվել են Չավիի ազդրի մկանները:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը նոր էր ապաքինվել վնասվածքից և երեկվա խաղին մասնակցում էր երկարատև բացակայությունից հետո:
Հետևեք մեզ նաև Telegram-ում