«Մանչեսթեր Սիթին» ամռանը մեծ վաճառքներ կիրականացնի
13/03/2013 20:30
Նմանատիպ
«Քաղաքայինների» մի շարք խաղացողներ ամռանն, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվեն այլ ակումբներ:
«Ման. Սիթիի» ղեկավարությունը մտադիր է վաճառել Կարլոս Տևեսին, Սամիր Նասրիին, Էդին Ջեկոյին և Գարեթ Բարրիին:
Թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին մտադիր է թույլ չտալ նախորդ մրցաշրջանի սխալները և ակտիվորեն զբաղվել տրանսֆերային քաղաքականությամբ: Մրցաշրջանի ավարտին Կոլո Տուրեի, Ռոկե Սանտա Կրուսի և Ուեյն Բրիջի պայմանագրերը կորցնում են իրենց ուժը: Մեկ տարվա պայմանագիր մնացել Բարրիին, Լեսկոտին և Տևեսին: Անգլիական մամուլում գրում են, որ Մանչինին այլևս չի ցանկանում աշխատել թված ֆուտբոլիստների հետ և նրանց բոլորին կվաճառեն` ավելի արդյունավետ խաղացողների ձեռք բերելու մտադրությամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում