Դեշամ. «Յուվենտուսին» թոփ հարձակվող է պետք

Դեշամ. «Յուվենտուսին» թոփ հարձակվող է պետք

Թուրինյան «Յուվենտուսի» նախկին մարզիչ և ֆուտբոլիստ Դիդիե Դեշամը բացատրել է, թե ինչու է «ծեր սենիորան» զիջում մյուս ակումբներին:

– Որպեսզի «Յուվեն» կարողանա հաջողությունների հասնել Եվրոպայում, նրան հարկավոր է թոփ հարձակվող: Երբ ես գլխավորում էի այս ակումբը իմ թիմում էին հանդես գալիս Վիալլին, Դել Պիերոն, Ինձագին և Վիերին: «Մանչեսթեր Յունայթեդն» ունի Վան Պերսի, «Ռեալը»՝ Ռոնալդու, «Բարսելոնան»՝ Մեսսի, «Բավարիան»՝ Գոմես և Մանջուկիչ: Այս հարձակվողները կարող են վճռել խաղի ելքը: Իսկ «Յուվեին» հարկավոր է այսպիսի խաղացող,- ասել է Դեշամը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում