Պատո. Վերադարձս «Միլան» բացառվում է

Պատո. Վերադարձս «Միլան» բացառվում է

«Միլանի» նախկին հարձակվող Պատոն, որը վերջերս տեղափոխվեց «Կորինտիանս», խոսել է իր նախկին թիմի մասին:

– Ես երբեք չեմ մոռանա, թե ինչպես էին ինձ աջակցում «Միլանում»: Այդ ակումբը ինձ շատ բան տվեց: Ես այդ ակումբ տեղափոխվեցի, երբ 17 տարեկան էի: Ինձ աջակցություն էր պետք, որը ստացա: Ես չեմ վերադառնա «Միլան», քանի որ ուրիշ նպատակներ ունեմ: Պայմանագիր ունեմ «Կորինտիանսի» հետ և ինձ այստեղ երջանիկ եմ զգում,- ասել է Պատոն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում